vivaronews.am-ը գրում է. Անգլիական Daily Mail-ը գնահատականներ է տվել այս տարվա Պրեմիեր լիգայի բոլոր տրանսֆերներին՝ 0-10 բալային համակարգով:
Աղբյուրը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» գնահատել է ընդամենը 2 բալով՝ նշելով, որ Բունդեսլիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը միայն մեկ խաղում է հայտնվել մեկնարկային կազմում: Նշենք, որ սա խմբագրության կողմից տրված ամենացածր գնահատականն է, որը ստացել են նաև 2 այլ ֆուտբոլիստներ՝ «Լեսթեր» տեղափոխված Նամպալիս Մենդին, ով ողջ այս ընթացքում վնասվածք է ունեցել, և «Սաուտհեմփթոն» տեղափոխված Ժերեմի Պիեն, ով մրցաշրջանի առաջին խաղից հետո ոտքի վիրահատության է ենթարկվել ու առայժմ չի վերականգնվել:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից Էրիկ Բայիի տրանսֆերը գնահատվել է 7,5, Զլատան Իբրահիմովիչինը՝ 6, Պոլ Պոգբայինը՝ 6,5 բալով: