▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակի հարվածներից uպանված 20-ամյա տղան ՊՆ պայմանագրային զինծառայող էր. մանրամասներ

Թարմացում․ Շատ լավ, խելոք, համեստ, անշառ ընտանիքի տղա էր. Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի վարչական ղեկավաը ԱրմենիաSputnik–ին պատմել է երեկ սպանված 19–ամյա համագյուղացու մասին։

«Երկու եղբայր են, մյուսը փոքր է՝ 17 տարեկան, դեռ դպրոցը չի էլ ավարտել։ Ապրում են հոր, մոր, տատիկ-պապիկի հետ, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- ասաց Աղասի Ղազարյանը։

Արամի 20 տարեկանը հուլիսին 20-ին էր լրանալու։ 2025թ․ զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայությունից հետո «Պաշտպանյաց հայրենյաց» ծրագրով է շարունակել ծառայությունը համայնքին մոտ զորամասում։ «Երկու օր առաջ վերջացրել էր իր հերթափոխն ու իջել, ծառայության մեջ չէր»,- նշեց վարչական ղեկավարը։

Ասում է՝ գյուղում որևէ վարկած չունեն, թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ լինել։

***

ԱրմԼուրը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее