▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ նման արտահայտություն չի թույլ տվել

«Անգամ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարելով՝ իրենց իրավունք են վերապահում Մոնթե Մելքոնյանին համարել լրտես» հրապարակման առիթով Asekose.am-ը հարկ է համարում ներկայացնել   «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանի օրեր առաջ ներկայացրած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը, որում պարզ է դառնում, որ ապատեղեկատվությունն, ըստ որի Դանիել Իոննիսյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը լրտես էր, եղել է ֆեյքերի գործը, որի հետևում կանգած է կուսակցություններից մեկը:

«Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն...»,-այսպես էր վերնագրել Դանիել Իոննիսյանն իր տեսաուղերձը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: 

 

 

Հիշեցնենք, որ  մեր հրապարակման առիթ էր դարձել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի գրառումը. նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պարոնայք պատասխանատուներ, ՀՀ ոստիկանություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ և պահանջում. անհապաղ հարցաքննման կանչել այն երկու երիտասարդներին, ովքեր անգամ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը չկատարելով, իրենց իրավունք են վերապահում Մոնթե Մելքոնյանին համարել լրտես, պահանջում եմ, որ խոսեն փաստերով, հիմնավորումներ ներկայացնեն և հասարակությանը հասանելի հարցաքննություն ընթանա...»:

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ավելի ուշ Սոնա Աղեկյանը գրել է. «Սիրելի ժողովուրդ, մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Դանիել Իոաննիսյանը ոչ միայն մեր պաշտելի Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ նման արտահայտություն չի թույլ տվել, այլ նաև մի քանի անգամ 2016 թվականին հանդես է եկել Լենիգրադյան փողոցը Մոնթե Մելքոնյանի անվամբ անվանակոչելու կոչով...
Սա արդեն հավաստի և իրական տեղեկատվություն է, անձամբ զրույցի ընթացքում հասկացա, որ Դանիել Իոաննիսյանն էլ շատ անհանգստացած է, որ ֆեյք և կեղծ էջերը ապատեղեկատվություն են տարածում...»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее