▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշտում անասուն արածացնող մեր հովվին ադրբեջանցիները փորձեցին առևանգել․ Եփրեմ Մարգարյան

«Դաշտում անասուն արածացնող մեր հովվին ադրբեջանցիների զինված սահմանապահները փորձեցին առևանգել, բայց մեր ստորաբաժանման ջանքերի գնով հովվին հետ բերեցինք»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Սյունիքի մարզում պաշտպանական գործողություն իրականացրած «Արծիվ 30 Արարատ»-ի մահապարտների փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը:

«Ասեմ, որ թուրքերի հետ երկխոսությունը շատ կարճ ա եղել մենք իրանց տվել էինք ընդամենը հինգ րոպե ժամանակ և ասել էինք, որ եթե հանկարծ չվերադարձնեն մեր քաղաքացուն, ուրեմն կանցնենք բացահայտ հարձակման։

Նրանք տեսան մեր վճռականությունը, տեսան, որ չենք խոսում իրանց հետ պախկված տեղից, այլ կանգնած ենք իրենց նշանառության դեմ, հասկացան, գնահատեցին վիճակը, որ չենք կատակում, դրա համար էլ վերադարձրին մեր հովվին»,- ասաց Մարգարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее