▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատապարտում եմ նման վարքագիծը»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկել է 9/21 տեղամասում։ Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին․ «Դիտորդական առաքելությունները պնդում են, որ ամբողջ քարոզչության ընթացքում վարչական ռեսուրս է կիրառվել, ինչպե՞ս կարձագանքեք»,- հարցրել են լրագրողները։ «Նման դեպքերը խիստ դատապարտելի են, հույս ունեմ՝ իրավապահ մարմինները կարձագանքեն։ Ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է․․․ Հարվածել ժողովրդավարական համակարգին՝ անօրինական գործողություններով, որոնք կարող են թեկուզ փոքր ստվեր գցել ընտրությունների վրա, դա պետության դեմ հանցագործություն է․․․ Հարյուր հազարավոր մարդկանց մեջ կարող է լինեն մարդիկ, ովքեր չեն հասկացել՝ ինչ է հեղափոխությունը։ Օրինակ, էն օրը ես մի հատ կադր տեսա, որ երթի ժամանակ մասնակիցներից մեկն իրեն շատ վատ է պահել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ․ դատապարտում եմ նման վարքագիծը»,- ասել է ԱԺ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее