Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի:

armtimes.com-ն է գրում և նշում, որ այդ մասին զրույցում ասել է Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Դատարանը վճիռը կայացրել է այսօր:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերվում է Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։


