▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

/filemanager/uploads/Anahit_Farmanyan.jpg

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էՀատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրա անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի  վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее