▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:



Հայցը քննող դատավորը Լիլիթ Տիգրանի Սարգսյանն է: Վերջինս հոկտեմբերի 19-ին որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։  

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее