▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորը Հայկ Սարգսյանի կնոջը նկատողություն արեց

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստի մեկնարկին նկատողություն արեց Հայկ Սարգսյանի կնոջը։

 

Բանն այն է, որ Հայկ Սարգսյանի կինը մի քանի այլ անձանց հետ միասին ոտքի չէր կանգնել, երբ նախագահող դատավորը ներս էր մտել։ Դատավորը առաջին շարքում նստած կանանց պարզաբանեց, որ նախագահող դատավորի՝ նիստերի դահլիճ ներս մտնելուն պես նրանք պետք է ոտքի կանգնեն։ 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ: 

Դատական նիստը հետաձգվեց այն կշարունակվի օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее