▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորի հետ հանդիպած ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանը:
«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքորոշումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասաց Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներն այսօր ԲԴԽ-ում հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկել, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, ՀՔԾ-ի իրականացրած խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքորոշումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասել է Բեքմեզյանը:

 

 

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներն այսօր ԲԴԽ-ում հանդիպել են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, քննարկել, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, ՀՔԾ-ի իրականացրած խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее