▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ»

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս: Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում` իրավական մշակույթ չի լինում:
Հերոսների Ծնողների դեպքում. 1) Եռաբլուրում ոստիկանական ողբերգական հանցավոր ապօրինությունների գործով չկա նույնիսկ մեկ մեղադրյալ ոստիկան, 2) անկախ անձերից, անկախ մեղադրանքից քրեական գործի հարուցումը երբեք չպետք է նույնացվի կալանավորման հետ: Կալանավորման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պետք է լինի բացառիկ, նման հիմքեր առհասարակ չեն ներկայացվել: Գործ է հարուցվել, թող քննության առնվի, բայց առանց կալանավորման, 3) Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее