▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունն ուսումնասիրում է քաղաքապետարանին ԿամԱԶ-ների նվիրատվության մասին հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները։

/filemanager/uploads/2019/08/week-4/samvel_alexanyan.jpg.jpg

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մոնիթորինգի միջոցով ֆիքսել ենք հրապարակումները և դրանց հիման վրա Դատախազությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն»,- ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության ընթացքի մասին Դատախազությունը կտեղեկացնի։ 

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 26-ին հերքել էր նախորդ իշխանությունների օրոք օլիգարխ համարվող, իսկ ներկա իշխանությունների բնորորշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից ԿամԱԶ նվիրատվությունը, սակայն նոյեմբերի 28-ին պաշտոնապես հաստատվեց, որ«Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է նվիրել «ԿամԱԶ» մակնիշի 3 աղբատար մեքենա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее