«Իրազեկ քաղաքացիների միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ պարզաբանում է, որ դատական հայց է ներկայացվել վարչական դատարան ոչ թե ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, այլ ընդդեմ ԱԱԾ-ի:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի եւ կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում է ստացել։


