Այսօր` «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Գիլալ Մամեդովը դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Գրում է ադրբեջանական haqqin.az-ը` հղում անելով «Turan»-ին:
Նա մեղավոր է ճանաչվել իրեն ներկայացված բոլոր մեղադրքներով` այդ թվում` «Պետական դավաճանություն», «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի հարուցում» և այլն:
Գիլալ Մամեդովը նշել է, որ իրեն կարող է դատել միայն բարձրյալը: Իսկ փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել:
Մամեդովը ձերբակալվել էր 2012-ի հունիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Մամեդովը հենց այն մարդն է, որը տեսագրել եւ YouТubе-ում տեղադրել էր թալիշական հարսանիքի ժամանակ հնչած «Ты кто такой. Давай до свидания» երգը: