Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
Մոտենում ենք պատվիրատուների պատասխանատվության կանչելուն քիչ մնաց»:

Հիշեցնենք նաև, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին: Քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
Կարդացեք նաև՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի հայտարարությունը


