168.am-ի փոխանցմամբ` Աժ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի կայացրած որոշումը՝ «գազային» համաձայնագրի վավերացման վերաբերյալ, հակաօրինական է, քանի որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել արձանագրության վավերացմանը, ասել է, թե ինքը համաձայն չէ այդ մոտեցման հետ: Ըստ նրա՝ այդ դեպքում հաշվիչ հանձնաժողովը որևէ որոշում չէր ընդունի:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ինքը կողմ է քվեարկել, քանի որ այդ փաթեթում դրականը գերակշռող է եղել:
Հարցին, թե որքանո՞վ է օրինական համաձայնագրի վավերացումը, երբ խորհրդարանական ոչ իշխանական բոլոր ուժերի դեմ արտահայտվելուց բացի, լքեցին նիստերի դահլիճը, պատգամավորը պատասխանել է, որ առհասարակ, ցանկացած ժողովրդավարական երկրում որոշումներն ընդունվում են մեծամասնութամբ, ապա շեշտեց, թե տվյալ պարագայում ևս խոսքը վերաբերում է մեծամասնությանը, ընդ որում՝ քվորումի առկայության պարագայում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում