▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

 

2013 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի Համաշխարհային միության պաշտոնական կայքը:

Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած Մոհամեդմուրադ Գաջիեւը (Լեհաստանի ներկայացուցիչ) եւ Անդրեյ Կվյատկովսկին (Ուկրաինայի ներկայացուցիչ) զրկվել են Օլիմպիական խաղերի ուղեգրերից դոպինգ-թեստերի դրական արդյունքների պատճառով:

Նրանց փոխարեն ուղեգրեր են ստացել Դավիթ Սաֆարյանը եւ Զուրաբի Յակուբուշվիլին (Վրաստանի ներկայացուցիչ):

Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն:

 

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее