«Իմ քայլը» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե արդյոք Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելը կապ ունի իր հայտարարությունների հետ, թե Շահնազարյանն իր ասածների համար դեռ պետք է պատասխան տա, Սասուն Միքայելյանը նշեց, որ ինքն այդ գործի հետ կապ չունի:

«Դավիթ Շահնազարյանը հիվանդ մարդ է, նախկինում շիզոֆրենիա է ունեցել, էլի եմ ասում՝ իր նախկին ասածների համար պիտի պատասխան տա: Եթե մենք չգայինք, Ղարաբաղը իրանք հանձնած կլինեին: Պատերազմն իմ կյանքի առավելագույն հատվածն է, որը ես դրել եմ իմ ժողովրդի, Արցախի անկախության համար: Ինչպես նախկինում Սերժ Սարգսյանը փորձում էր բաժան-բաժան անել ազատամարտիկներին, կռվացնել, հիմա էլ փորձում է. չի ստացվելու»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է Օմարի մարտական գործողություններին, Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ Օմարը ընկել է դեկտեմբերի 27-ին, ինքն այնտեղ է եղել դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ի լույս առավոտյան՝ «ոտքի ֆիքսատորով»:


