Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ով եւս առաջադրվախ էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի աշխատելու Ազգային ժողովի կազմում:

«Քանի որ շատ են հարցերը, թե գնալու եմ Աժ թե շարունակելու եմ մնալ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ասեմ որ մեր ծառայությունն ավելի մեծ թափով շարունակում է ու շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, կանխել կոռուպցիոն դրսևորումներն ու պայքարել հանուն օրինականության:
Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը։


