▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանի հարցադրումներին

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Գևորգ Պետրոսյանի հնչեցրած հարցադրումներին։ 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

 

 

«ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը (խնդրում եմ անուն ազգանունը հնչեցնելը անձնական որևէ բան չառաջացնի, սա ուղղակի ասում եմ, որ իմանաք ԲՀԿ-ի որ պատգամավորի մասին է խոսքը) այսօր ԱԺ ամբիոնից իր բոցաշունչ ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցադրումների, խոսեց նաև ՊՎԾ-ի ենթադրյալ պարտիզանական լռության մասին, ում հնչեցրած հարցադրումները մեջբերում եմ բառացի.

«պարգևատրումների վերաբերյալ մի հատ վարչական վարույթ հարուցվե՞լ ա, մի հատ ուսումնասիրություն իրականացվել ա»։

Հարգելի պարոն Պետրոսյան, նախ՝ Պետական վերահսկողական ծառայությունը վարչական վարույթ իրականացնող մարմին չէ, երկրորդը՝ ՊՎԾ-ն ընդդիմադիր խմբակցություն չէ, որ բոլոր թեմաներով հրապարակային քննադատություններ հնչեցնի և որպես ՀՀ վարչապետին ենթակա մարմին իր ուսումնասիրության արդյունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զեկուցում է վարչապետին…

Շնորհակալ եմ Ձեր սրտացավության և պատգամավորի ոչ կրավորական կեցվածքի համար։
Ինչպես միշտ՝ սիրում եմ բոլորիդ»։

Կարդացեք նաև՝ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее