▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվել է դատարան

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանի գործը ուղարկվել է դատարան։

Այս մասին հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրգործով ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել էր։

/filemanager/uploads/Davit_Sanasaryan.jpg

Մասնավորապես` «Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ օրեր առաջ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդությունը, փաստորեն, մերժվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее