▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում փոփոխություններ են եղել

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ տեղեկությունը հաստատել է Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել: Պետրոսյանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար հանդես կգան ասուլիսով:

Հարցին՝ Սանասարյանի մեղադրանքում փոփոխություններ եղե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее