ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր փոխգնդապետի կոչում է շնորհել ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը հետաքրքրվել է Սարգիս Ստեփանյանի հիմնադրած՝ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարակական գործունեությամբ, մաղթել անսպառ ուժ եւ եռանդ:


