▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել Փաշինյանի հոդվածը. նա կմասնակցի համաժողովին

Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Այս մասին իր Facebook-յան էջի միջոցով հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», - ասված է Փաշինյանի գրառման մեջ, որտեղ նա տեղադրել է նաեւ հոդված հղումը:

Եվ այսպես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Ֆորումի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее