▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլու. «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին պետք է մասնակցեն Մինսկի խմբի բոլոր երկրները»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափի և վերջին օրերի բախումների մասին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` լրագրողները Դավութօղլուից հետաքրքրվել են, թե որոնք պետք է լինեն Թուրքիայի քայլերը այս իրավիճակում և արդյոք կարիք կա փոխելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցվածքը: Հարցին ի պատասխան` Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք:

Բայց քանի դեռ ողջ գործընթացն առաջ են տանում 3 համանախագահները, մյուս անդամները դրանից դուրս են մնում: Եվ ավելին, այդ 3 երկրներում բավական հզոր հայկական լոբբի կա: Այդ իսկ պատճառով այստեղ չի կարող խոսք լինել հավասարակշռված գործընթացի մասին: Բնականաբար Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում , որ Թուրքիան կամ մեկ այլ երկիր մասնակցի գործընթացին»:

Դավութօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Գերմանիայի հետ միասին նախաձեռնությամբ է հանդես եկել բոլոր անդամ երկրների մասնակցությունը գործընթացին ապահովելու համար: Անդրադառնալով վերջին օրերի հայ-ադրբեջանական բախումներին` Դավութօղլուն կրկին հիշեցրել է, որ իրենք այս իրավիճակում Ադրբեջանի կողքին են: «Ադրբեջանի նկատմամբ ցանկացած սպառնալիք ուղղված է նաև Թուրքիային: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճակատագիրը մեր ճակատագիրն է»,- եզրափակել է Դավութօղլուն:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее