Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է «Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի» (ASALA, ԱՍԱԼԱ) իրականացրած գործողություններից: Այս մասին գրում է «թուրքագիտական պորտալ»-ը:
Թուրք նախարարը, ով նախկինում ևս անդրադարձել է ԱՍԱԼԱ-ին, հայկական կազմակերպությունը բնութագրելով որպես «ահաբեկչական», այս անգամ ևս փորձել է բացասական կողով ներկայացնել այն:
Նա նշել է, որ «ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեծ թվով թուրք դիվանագետներ են սպանվել, սակայն դա չի խանգարի, որպեսզի աշխարհի տարբեր մասերում Թուրքիան ծածանի իր դրոշն ու դիվանագիտական աշխատանքներ իրականացնի»: