Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց է եղել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին: Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Դավութօղլուն նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը պահանջող բանաձևը մտահոգության առիթ է դարձել՝ միաժամանակ նշելով, որ սովորաբար Թուրքիային մտահոգող նախաձեռնութուների դեմ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: