▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է, որ Թուրքիան հետքայլ չի անի

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈւ-YPG) դեմ Թուրքիայի կողմից իրականացվող հրետակոծությունները մեծացրել են լարվածությունը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թեմայի վերաբերյալ հեռախոսազրուց է ունեցել Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման՝ ռուս պաշտոնակից Պուտինի հետ:

Նշվում է, որ Մերկելի հետ զրույցի ժամանակ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան այլևս հետքայլ չի անի: Կանցլերին նա տեղեկություններ է հաղորդել ռազմագործողությունների մասին և նշել, որ իրենք թուլ չեն տալու YPG-ին՝ շարունակել ագրեսիվ բնույթի գործողությունները: «Մեր անվտանգության ուժերը PYD/YPG-ի դեմ անհրաժեշտ գործողություններ են իրականացրել և շարունակելու են իրականացնել», - նկատել է Դավութօղլուն:

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են փետրվարի 11-12-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած Սիրիային աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքները: Հայտարարության համաձայն՝ Օբաման նշել է, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված ռմբակոծությունները և կառուցողական դեր խաղալ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Սիրիան շրջադարձի նախաշեմին է: Ըստ Քերիի՝ առաջիկա շաբաթների ընթացքում կայացվելիք որոշումները կնպաստեն կամ սիրիական պատերազմի դադարեցմանը կամ, ընդհակառակը, ավելի սաստկացմանը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին, մինչդեռ կարճ ժամանակ անց Սիրայում գտնվող YPG-ի դիրքերը Թուրքիայի ռմբակոծության թիրախը դարձան: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պահանջել են Թուրքիայից «անմիջապես դադարեցնել» Սիրիայի ուղղությամբ ռմբակոծությունները, իսկ Դամասկոսը սպառնացել է, որ եթե ռմբակոծությունները չդադարեցվեն, իրենք կդիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее