▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեժավյու է առաջացնում, 1 տարի առաջ էլ Դավիթ Հարությունյանն էր ասում՝ գիտենք ինչ ենք անում. Գևորգ Գորգիսյան

 

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

 

 

 

 

 

 

 

 

«Այսօրվա քննարկումը ինձ մոտ դեժավյու է առաջացնում. ուղիղ 1 տարի առաջ էլ այս ամբիոնից Դավիթ Հարությունն էր հայտարարում՝ դե, մենք մեծամասնություն ենք, կառավարությունը գիտի ինչ է անում, դուք գործ չունեք: Հիմա նույն բառերն ասում է Արտակ Զեյնալյանը, հետո կրկնում Վահագն Հովակիմյանը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ միակ ընտրված մարմինը Ազգային ժողովն է, և նա է որոշողը. «Դրա համար եք դուք եկել ԱԺ՝ ներկայացնելու նախագիծը: Պարոն Զեյնալյան, դուք պարտավոր եք քննարկել մեր առաջարկները և պարտավոր եք հիմնավորել, թե որ կետին ինչի համար եք դեմ»: 

Մանրամասները՝տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее