Այս ֆիլմը պատմում է Դեկտեմբերի 2-ին ապօրինաբար բերման ենթարկված 110 քաղաքացիների մասին: Ոստիկանության գործողությունների, քաղաքացիների խախտված իրավունքերի, փաստաբանների և լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտման և իրավունքների ոտնահարման մասին:
Փաստացի արտակարգ դրության մաքրման օպերացիայի արդյունքում ոստիկանության տվյալների համաձայն 110 քաղաքացիներ, այդ թվում նաև 9 լրագրողներ ապօրինաբար բռնի ուժ կիրառելով բերման են ենթարվել ոստիկանության 8 բաժանմունքներ՝ Նոր Նորք, Մասիվ, Կենտրոն, Քանաքեռ, Արաբկիր, Մալաթիա, Շենգավիթ, Մաշտոց:
2013թ. Դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խախտվել են մարդու հետևյալ իրավունքները
• Ոստիկանության աշխտակիցների կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և "Հավաքների ազատության մասին" ՀՀ օրենքով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը:
• Ոստիկանության աշխատակիցների կողմից անօրինական կարգով 110 անձ բերման է ենթարկվել, այդ թվում լրագրողներ, որի արդյունքում խախտվել է անձանց անձնական ազատության, անձեռնմխելիության և ազատ տեղաշարժվելու իրավունքները, խոչընդոտվել են լրագրողների մասնագիտական գործունեությունը:
• Ոստիկանության բաժիններ ապօրինի բերման ենթարկելուց հետո խոչընդոտվելեն նրանց փաստաբաններին, ինչպես նաև մարդու իրավունքերի պաշտպանիների ներկայացուցիչներին տեսակցելու նրանց և իրավական աջակցություն տրամադրելու իրավունքը, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության իրավունքի խախտմանը:
• Վերը նշված խախտումների` հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը, մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը, հանդիսանում են ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով քրեորեն հետապնդելի արարքներ:
Ֆիլմը պատրաստվել է լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից Հայաստանի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:
Դեկտեմբերի 2 թղթապանակ ֆիլմն` ապօրինաբար բերման ենթարկված 110 քաղաքացիների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet