▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեմ եմ»–ի կազմակերպիչներին սպառնացել են խայտառակե՞լ. «Իրավունք»

Թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է. 

 

«Ըստ կուտակայինի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջին 2 օրը իրենց այցելել են ինչ-ինչ ծայրահեղական տրամադրություն ունեցող տարրեր՝ փորձելով համոզել, որ շարժումն իր ակցիաների ժամանակ նաև պաստառներ պարզի և պահանջներ առաջ քաշի՝ հրաժարվել Մաքսային միությունից, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչպես նաև՝ համերաշխություն հայտել Ուկրաինայի խռովարարներին։ Էմիսարներն ակնարկում էին, որ այդ դեպքում շարժումը կստանա լրացուցիչ առատ ֆինանսավորում։ Սակայն, ստանալով մերժում, նրանք անցան սպառնալիքների, թե համացանցի ու լրատվական կայքերի միջոցով շարժման ղեկավար կորիզը կներկայացնեն որպես Պուտինի և ՀՀ իշխանությունների ագենտներ և խայտառակ կանեն»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее