▲ Դեպի վեր

Воскресенье, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Դեմքի ի՞նչ արտահայտություն ունենանք սանկցիաներից խուսափելու համար». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Դատական Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկացավ խոսքով հանդես գալ և, դիմելով դատավորին, ասաց. «Անցած անգամ փաստաբան Օրբելյանը նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, իսկ ես՝ ձեռքի շարժման համար: Չեմ ցանկանում նկատողություն ստանալ, որ սանկցիա կիրառվի իմ կամ իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև կարող է երեք անգամ կիրառեք և հետո զրկեք փաստաբանի՝ ինձ պաշտպանելու իրավունքից: Իմ առաջարկը հետևյալն է՝ սահմանեք, թե ի՞նչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ի՞նչ շարժումներ պետք է չանենք՝ սանկցիաներից խուսափելու համար, միգուցե նկարներով կամ այլ տարբերակով, որ մենք հասկանանք, թե ոնց պահենք մեզ այս դատարանում»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее