▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ 40 օր ունենք. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հռետորական հարց՝ ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։

Եթե հունիսի 20-ի, այսպես կոչված, ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն... Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում, չեն օգնում... Մտածենք։ Դեռ 40 օր ունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее