lurer.com-ը, շարունակելով ներկայացնել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, որոնց ճնշող մեծամասնությունը ԱԺ-ում շարունակում է կատարել կոճակ սեղմողի «սուրբ» առաքելությունը, հիշեցնում է, որ նրանց ընտրատարածքների բնակչության խնդիրները շարունակում են մնալ օդից կախված:
lurer.com-ն այս անգամ անդրադարձել է «Դերժավայի Արկադի»-ին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ում պատկանում են «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունները, «Լաքոստ» ֆիրմային խանութը, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլն: «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն: «Սլավգրուպն» ընկերությունը Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: Մամուլում նաև տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորը Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում:
«Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները: Այս ամենով հանդերձ՝ նրան պատկանող ընկերությունները երբեք չեն հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորի բուն աշխատանքին՝ քաղաքական գործունեությանն, ապա ինչպես «Հրապարակ» թերթն էր գրել` վերջին խորհրդարանական ընտրություններում նրա կարգախոսը՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել էր այսպես. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»: Հետևելով նրա պառլամենտական գործունեությանը՝ անհնար է չհամաձայնվել ընտրատարածքի բնակիչների բանահյուսական բնորոշման հետ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: