Գերմանական հանրահայտ Deutsche Welle միջազգային հանրային հեռուստաընկերությունը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում որոշելու համար Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
Հարցմանը մասնակցածների ձայների մեծամասնությունը` 26 տոկոսը բաժին է հասել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվողԽավյեր «Չիչարիտո» Էրնանդեսից (21 տոկոս) ու «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկուց և Տոմաս Մյուլերից(երկուսն էլ` 17 տոկոս):
Նշվում է, որ Մխիթարյանի հաղթանակի մասին հայտարարվել է հեռուստաընկերության շաբաթ օրվա եթերում հեռարձակվող Բունդեսլիգային նվիրված շոու-հաղորդման ժամանակ:
Աղբյուր՝ ArmFootball.com