168.am-ը ներկայացնում է քաղցկեղ բուժող պարզ մի դեղամիջոց: Բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացել են լավագույն արդյունքներ: Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:
Բժիշկ Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig) քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում: Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:
Կես դար առաջ` 1959թ. նոյեմբերի 2-ին` Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»:
Նա հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված կարագների (յուղերի) գործածումը հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար:
Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար: Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ:
Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ: Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա: Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ:
Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակ` մարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար:
Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:
Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`
1.թարմ ձուկ (իշխան ,սաղմոն , ձողաձուկ , թունա , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր. թարմ մրգեր (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում:
2.բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ (брюссельская капуста), գազար:
3. միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն` օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն ձեթակաթնաշոռային խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց:
4.թթու կաթնային մթերքներ` բնական յոգուրտներ, կեֆիրներ: փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка) և թխուկներ` պատրաստված միայն խոշոր աղացած ալյուրից: սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել):
5.ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ:
6. անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային, հակամարմնային (антибиотики) սնունդ:
Արգելված սննդամթերքներն են շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:
Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը
5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:
1. հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ:
2.թեթև տեսակների դեպքում` 2 ճ. գդալ
3.ծանր տեսակների դեպքում` 3-4 ճ. գդալ
5. կաթնաշոռի չափաբաժինը նույնն է
6.ձեթակաթնաշոռային մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո
Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից` арахис) հետ: Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին: Առո’ղջ եղեք և ապրեք երկար տարիներ:
Բժիշկ Ջոաննա Բադվիգի (Dr. Johanna Budwig) մասին լրացուցիչ կարող եք կարդալ այստեղ.
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: