«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում՝ արգելափակելով «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայաստանյան գրասենյակը:
«ՎԵՏՕ» խումբը բազմիցս հանդես է գալիս կոչերով, որ Հայաստանում գործող օտարերկյա կազակերպությունները գործում են ի վնաս Հայաստանի:

Տեսանյութն՝ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Ավելի վաղ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրենց շարժմանն է միանալու Բելգիայի թագավորությունից Հայաստան ժամանած, հայտնի դեղին բաճկոնների ցույցերի կազմակերպիչներից Քրիստ Բերտերյանը:
Ուղիղ միացումը՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց անցկացված բողոքի ակցիայից՝ ստորև.


