vivaronews.am-ը գրում է. Իսպանական Marca-ն համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռեալի» լեգենդ Ալբերտո Դի Ստեֆանոյի գնդակի հետ:
Ինչպես արդեն տեղյակ եք երկուշաբթի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սանդերլենդին»: Հանդիպման 3-րդ գնդակը խփեց հենց Մխիթարյանը,«կարիճ» հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Իսպանական ԶԼՄ-ն գրում է, որ հայ ֆուտբոլիստի գոլը հիշեցրեց Ալբերտո դի Ստեֆանոյին, ով 1953/54 մրցաշրջանում «կարիճ» հարվածով գրավեց «Վալյադոլիդի» դարպասը (4:3):