▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գասպարյանի ընտանիքն ապօրինի կերպով Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցից հոսանք է գողանու՞մ

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սերգոյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքն ապօրինի կերպով Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցից գողանում պետական միջոցներով ֆինանսավորվող հոսանքը:

Օգտատերը ցույց է տալիս նաև քաղաքապետի տունը, որտեղ նա բնակվում է:

Նույն թեմայի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հարություն Մկրտչյանը՝ նշելով, որ հրավիրում է  լրագրողների ու պատկան մարմինների ուշադրությունը։

Նշենք, որ Դիանա Գասպարյանը դեռ որևէ կերպ չի արձագանքել այս հրապարակումներին։

Հավելենք, որ Asekose.am-ը պատրաստական է ներկայացնել թեմայի վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը կամ հերքումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее