▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիարբեքիրում բացվել է «Համընդհանուր խղճի» հուշարձանը

Դիարբեքիրի Սուր թաղապետարանը  կազմակերպել է  Անզալե զբոսայգում կառուցված «Համընդհանուր խղճի» հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին գրում է Ermenihaber.am

Թուրքական «Էվրենսել» լրատվական կայքի փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են Սուր թաղապետարանի ղեկավար Աբդուլլահ Դեմիրթաշը, Դիարբեքիրի փոխքաղաքապետ  Հաֆիզե Իփեքը, ասորական և հայկական եկեղեցիների  հիմնադրամների ղեկավարներ Ջան Շաքերերը, Վարդգես Էրգյուն Այըքը, լրագրող Մկրտիչ Մարկոսյանը, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը կից տարբեր կազմակերպություների ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:
Արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ:
Հուշարձանի բացման ժամանակ ելույթով հադես է եկել Սուրի թաղապետ Աբդուլլահ Դեմիրթաշը:

 «Այլևս միմյանց տառապանք չենք պատճառելու: Իշխողների վարձու մարդասպանը էլ չենք լինելու»,- ընդգծել էր թաղապետը:

Իսկ հայկական համայնքի անունից հանդես եկող Մկրտիչ Մարկոսյանը հույս է հայտնել, որ այսուհետև այս փողոցում քրդերը, ալևիները և բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղ և եղբայրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее