▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիլիջանում ձմռանն ասֆալտապատում են սկսել, առողջ ծառերը ոչնչացնում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Դիլիջանում ձմեռն ասֆալտապատում են սկսել, առողջ, հաստաբուն ծառերը ոչնչացնում են։
Դեկտեմբերի կեսին Դիլիջանի համայնքապետարանը քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման և մայթերի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրն է սկսել, որի արժեքը` պետական բյուջեի և համայնքի համաֆինանսավորումը ավելի քան 894 միլիոն դրամ է։ Համայնքապետարանը հայտնում է, որ ի թիվս այլ աշխատանքների, փողոցի հին, հիվանդ ծառերը կփոխարինվեն նորերով: Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ Գետափնյա փողոցի առողջ, հաստաբուն ծառերը ոչնչացնում են։ Կառավարությունում, բնապահպանական տեսչությունում հաստաբուն ծառերի այս բարբարոսական ոչնչացմանը ո՞վ կարձագանքի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее