▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն են

 

Վաղ առավոտից ոստիկանության քրեական գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ոստիկաններ այցելել են Վանաձոր:

 

 

 

 

 

 

 

Դիմակավորված ոստիկանները Լոռու ոստիկանների հետ համատեղ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, խուզարկություններ են իրականացրել քրեական հեղինակություն հանդիսացող ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակարաններում: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ կան նաեւ բերման ենթարկվածներ: ՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ  իրվապահները նաեւ զենքեր են հայտնաբերել նրանցից մի քանիսի բնակարաններում, մասնավորպես՝ ավտոմատներ: Խուզարկությունները կապված են այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետ, որի ժամանակ դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդկանց վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են:

 

 

 

 

 

 

 

 

 

Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան: 


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее