▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են «Նոր Զովքը»

Երեւանում, հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։ Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее