▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ աննախադեպ քայլ կատարելու կոչով.Պարույր Հայրիկյան

Հաւանաբար սա էլ  հնչեցնեմ. 
«Ինչպէս գիտենք շուտով ազգովի նշելու ենք ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ 25 ամեակը։ Դա համարւում է մեր կարեւորագոյն տօնը։ Որպէս այդ ծրագրի նախաձեռնող եւ որպէս ազգային անկախական պայքարի միջազգայնօրէն ճանաչուած առաջնորդ ես ինձ իրաւունք եմ վերապահում դիմել Հայաստանի իշխանութիւններին այդ մեծ տարելիցի առիթով մի աննախադէպ սակայն ամեն տեսակետից բարեբեր քայլ կատարելու կոչով։ Որպէս բարի կամքի եւ ազգային համաձայնութեան ոգու դրսեւորում անկախութեան հանրաքուէի 25-ամեակի կապակցութեամբ համաներումը սպասուած քայլ է եւ էականօրէն կը բարելաւի մեր ազգային քաղաքական մթնոլորտը, թէրեւս մեր ազգի ապագան անկախ դէպքերի հետագայ ընթացքից։ Օրուայ հրամայականն է՝ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով դատապարտուած կամ կալանքի տակ գտնուող բոլոր անձանց։

Պարույր Հայրիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее