vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը վերադառնալու է թիմ՝ մարզավիճակը պահպանելու համար, հայտնում է Sportal.bg-ն:
Բուլղարացի հարձակվողը, ով «ՄՅՈՒ»-ի կազմում դարձել է 56 գոլի հեղինակ, հունական ՊԱՕԿ-ը լքելուց հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 35-ամյա հարձակվողը համաձայնություն է ստացել Ժոզե Մոուրինյոյից՝ մարզվելու թիմի հետ ու պահպանելու մարզավիճակը:
Բուլղարացի հարձակվողով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ: