Ներազգային Ազատագրական Շարժման (Ն.Ա.Շ.) անունից դիմում ենք ձեզ, հարգելի կամ, ոչ այնքան հարգելի պրն. նախարար.
Խնդրում ենք պարզաբանել մի հասարակ խնդիր.
Այդ ի՞նչ բարդ, «դիֆերենցիալ հաշվարկների» շնորհիվ է, որ ձեր ենթակայության տակ գտնվող նախարարությունը 2007 թ.-ի տվյալներով անօթևանների ցուցակում 24-րդ տեղում գտնվող, լեգենդար Մահապարտների Արծիվ 1 գումարտակի հետախույզ, Արցախյան հերոսամարտի վետերան, 3-րդ կարգի զին. հաշմանդամ, շուրջ մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած, և, ի վերջո, ձեր իսկ մարտական ընկեր Հենրիկ Սևոյանին 2008 թ.-ի տվյալներով տեղափոխում է նույն ցուցակի 27-րդ տեղը, իսկ արդեն այս `2013 թ.-ի տվյալներով պարզվում է, որ վերջինս գտնվում է բնակ.տարածքի (որը հիշեցնեմ նա չունի, քանզի ձեր իսկ կողմից չի հատկացվել) բարելավումների ցուցակի 306-րդ տեղում....
Պրն. նախարար, կարծում եմ` ձեր իսկ շահերից է բխում այս հասարակ հարցին պատասխանելը, քանզի եթե չկարողանաք, մենք կարող ենք ենթադրել, որ նույն փնթի և անգրագետ «հաշվարկներով» են առաջնորդվում ոչ միայն ՀՀ ՊՆ սոց. վարչությունը, այլև ձեր ենթակայության տակ գտնվող մեր` ՀՀ բանակի համար սպառազինություն ձեռք բերող ստորաբաժանամումները և, առհասարակ, երկրում առաջին կարևորությունը ունեցող ողջ նախարարությունը:
Ակնկալում ենք արագ, զինվորականին վայել պատասխան: