«Փաստինֆո»-ն գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է փաստաբան Հայկ Ալումյանի դիմում-հարցումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին մամուլի հրապարակումներով, և ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննարկելու ու դիմումատուին պատասխանելու համար: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, մամուլի հրապարակումներն առնչվում են գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչ հանդիսացող նախկին մարզպետին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` հիշյալ մարմինների ղեկավար աշխատողների վերաբերյալ քրեական գործերի քննությունը իրականացնում է ՀՔԾ-ն: Փաստաբան Հայկ Ալումյանը, ով Գորիսում Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործի շրջանակում իրականացնում է մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանությունը, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե նախկին մարզպետի վերաբերյալ հրապարակումներից որևէ մեկը դիտվե՞լ է որպես հաղորդում հանցագործության մասին և ինչ-ինչ որոշումներ կայացվե՞լ են, թե` ոչ:
Առավել մանրամասն` այստեղ: