Russia Today-ը գրում է, որ համացանցում հայտնվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հեռախոսազրույցի ձայնագրությունը. նրանք քննարկում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները/ տեքստի սղագրությունը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ/:
Ըստ Ուրմաս Պաետի, Կիևում մարդկանց վրա կրակած դիպուկահարներին վարձել են «Մայդանի» առաջնորդները: Էստոնայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ իրեն ցուցադրած բոլոր հանցանշանները վկայում են, որ թե՛ ցուցարարներին, թե՛ իրավապահներին սպանել են նույն դիպուկահարները: