▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիրքերից մեկի վառարանը ծակ է մի քանի տեղից, ածուխն էլ ածուխ չէ, դվիժոկի համար էլ բենզինը քիչ են ղրկում»

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Հարգելի իշխանություններ, դիրքերից մեկից ածխի վառարանն էր զանգել, ասում էր՝ ծակ եմ, մի քանի տեղից, ածուխն էլ ածուխ չէ, դվիժոկի համար էլ բենզինը քիչ են ղրկում, հազիվ ռացիաները լիցքավորելուն է հերիքում, ու մինչև ՝ ձյան միջով ուրալները չեն անցնում-դառնում՝ ճամփա չի բացվում։ Սրան հակառակ՝ ազերաց կողմում կարգին տեխնիկա է աշխատում, և այլ տխուր բաներ։ Մենք հպարտանում ենք ձեզնով սիրելի իշխանություններ։
Ես չեմ ուզում, որ էս խնդիրները հանգանակությամբ լուծվեն, ոչ մի բարերարի այդ դիրքի տեղը չեմ ասելու, չհարցնեք։ Չգիտեմ քանի դիրքում նման խնդիր կա, սա չեմ գրում, որ դիրքերը անուն-ազգանունով-կորդինատով պատմեք ստեղ, կբլոկեմ։ Դիրքերի հրամանատարները շատ լավ գիտեն խնդիրները, բայց դրանք չեն լուծվում, կամ վեր չեն զեկուցում անհասկանալի պատճառով, կամ աստված կօգնի։
Շնորհավոր, ուրախ ժամանց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее