▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժգոհությունը համատարած է. Արսեն Ջուլֆալակյանը՝ ՃՈ-ի աշխատանքի մասին

 

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ, ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Արսեն Ջուլֆալակյանը  ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ գրելով.

«Հետաքրքիր է՝ էլ ո՞վ, ինչքա՞ն պետք է ասի կամ ի՞նչ պետք է լինի, որ վերջապես ճանապարհային ոստիկանությունը սկսի լիարժեք կատարել իր ֆունկցիաները։ Էս 8 ամիսը հերիք էր, որ համոզվեինք - վարորդների ինքնագիտակցությունն ու օրենքի հանդեպ հարգանքը էնքան չի, որ ինքնակարգավորվենք։ Նշանակում է, պետք է ուղղակի օրենքով նախատեսված գործառույթների իրականացում ոստիկանության կողմից։

Թե երթևեկելը, թե քայլելը դարձել է անչափ վտանգավոր ու տհաճ։ Ով ոնց ուզում վարում է, ով որտեղ ուզում կայանում է մեքենան... էլ չասեմ «դռիկների» ու «սիգնալների» վերադարձը, դռիֆտները կենտրոնական փողոցներում...

Անհապաղ լուծելու խնդիր է։ Դժգոհությունը համատարած է»:

 

Կարդացեք նաև՝ Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее